Փաշինյանը հանդիպում է Ռուսաստանի հայ համայնքի հետ․ մուտքը ցուցակով է, հարցերը՝ նախապես մշակված
![]() 912 Չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ., 21:41 Մոսկվայի Արարատ-Հայաթ հյուրանոցում այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է yerkirmedia.am-ը։ Կայքը հաղորդում է, որ նախնական տեղեկություններով, հանդիպմանը մասնակցելու հրավերը մերժել են ռուսահայ շատ գործիչներ, հատկապես գործարարները։ Փաշինյանին ուղղվելիք հարցերը նախապես են մշակվել և տրվել ամեն մի մասնակցի, որի մեկ նմուշը հայտնվել է մեր գործընկերոջ ձեռքում։ Այս պահին հյուրանոցում են նաև առանձին մեր հայրենակիցներ, որոնք «Երկիրն այսօրի» թղթակցի հետ զրույցում նշել են, որ եկել են Փաշինյանին հարցեր ուղղելու համար։ Սակայն զրկված են այդ հնարավորությունից, քանի որ մուտքը միայն նախապես հաստատված ցանկերով է։ Նրանցից մեկին քիչ առաջ հրավիրել են հյուրանոցից դուրս, փաստաթղթերը ստուգելու և տարել ոստիկանական բաժանմունք։ Հյուրանոցում այժմ անվտանգության մեծ թվով հայ և ռուս ծառայողներ են հավաքվել։ Մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։ Նշենք, որ անվտանգության աշխատակիցները քիչ առաջ մեր թղթակցին հյուրանոցի նախասրահից դուրս են հրավիրել»,- գրել է կայքը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
