Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել վարչապետին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
![]() 1643 Հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ., 14:04 Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ՝ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը բաց նամակ է հղել տեղի հայ համայնքի անունից՝ կոչ անելով վարչապետ Սքոթ Մորիսոնին ճանաչել Օսմանյան կայսրության կողմից հայերի, ինչպես նաև ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանությունը: Նամակում համայնքը կոչ է արել վարչապետին պաշտպանել իր սեփական համոզմունքները, որոնք նա արտահայտել է 2011 թվականի մայիսի 26-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ՝ «Հայոց ցեղասպանությունը համարում եմ մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործություններից մեկը: Կարևոր է, որպեսզի մենք ճանաչենք Հայոց ցեղասպանությունն այնպես, ինչպես այն եղել է»։ Նշվում է, որ վարչապետ դառնալը չպետք է պատճառ լինի սեփական արժեքների ու կարծիքի փոփոխման համար։ «Ավստրալիայի 50 հազարանոց հայ համայնքի անունից կոչ ենք անում ձեզ 1915 թվականի իրադարձությունները պաշտոնապես բնութագրել իրենց իսկական անունով՝ Ցեղասպանություն»,- ասված է նամակում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
