«Նավալնիի վիճակը վատանում է». փաստաբան
![]() 783 Հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ., 14:12 Պոկրովի գաղութի բժիշկներն Ալեքսեյ Նավալնիին հայտնել են, որ մագնիսառեզոնանսային շերտագրության արդյունքում նրա մոտ 2 ճողվածք է հայտնաբերվել: Այս մասին Дождь հեռուստաալիքին հայտնել է ընդդիմադիր քաղաքական գործչի փաստաբան Օլգա Միխայլովան։ Միխայլովայի խոսքով՝ գաղութում Նավալնիին նշանակված բուժումն «անարդյունավետ է և կարող է հանգեցնել վիճակի վատթարացման»: Հաստատության բուժանձնակազմը պնդում է, որ հիվանդը պետք է դիկլոֆենակ և նիկոտինային թթու ընդունի։ Նա կրկնել է նախօրեին Նավալնիի Twitter-ում արված այն միտքը, որ աշխատակազմը վախենում է հրավիրված բժիշկների կողմից ընդդիմադիր քաղաքական գործչի զննումից: Միխայլովան նշել է, որ Նավալնիի մեջքը և ոտքը դեռ ցավում են, իսկ ապրիլի 5-ին և 6-ին բարձր ջերմություն է ունեցել։ Ալեքսեյ Նավալնին կալանավայրում հացադուլ է հայտարարել մարտի 31-ից՝ պահանջելով իր մոտ թողնել հրավիրված բժիշկներին։ ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայությունը պնդում է, որ Նավալնիին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13402:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
193Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
221Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
