«Ոչ միայն սահմանամերձ գյուղերի բնակիչները պիտի զենք կրեն, այլ՝ ՀՀ բոլոր քաղաքացիները». Սերգեյ Բագրատյան
![]() 870 Ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ., 12:00 «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ նախագծի համահեղինակ Սերգեյ Բագրատյանն առաջարկեց ՀՀ բնակչությանը, ովքեր ի զորու են, հնարավորություն տալ զենք կրելու: Նշենք, որ նախագծով առաջարկվում է սահմանամերձ շրջանների բնակիչներին հնարավորություն տալ զենք ունենալու և հարկ եղած դեպքում իրենց պաշտպանելու: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևոր գնահատեց առաջարկվող փոփոխությունները. «Նման կարգավորումները զենքի հետ կապված սահմանամերձ գյուղերում շատ կարևոր և անհրաժեշտ են: Բայց այս ամենը պետք է լինի շատ տրամաբանված, մտածված՝ սկսած զենքի պահպանությունից մինչև օգտագործում: Գյուղացին պետք է աշխատի, և նա իր տանը պետք է ունենա միջոց, որով անհրաժեշտության դեպքում կարողանա պաշտպանել իրեն»,- ասաց Քոչարյանը: Նախագծի համահեղինակ Սերգեյ Բագրատյանն էլ իր հերթին նկատեց, որ այս ամենին զուգահեռ պետք է գիտակցել բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են բերել վերոնշյալ փոփոխությունները. «Իմ առաջարկն այնպիսին է, որ ոչ միայն սահմանամերձ համայնքները, այլ բոլոր քաղաքացիները, որոնք ի վիճակի են զենք կրելու, պետք է զենք կրեն»,- հայտարարեց Բագրատյանը: Նախագծի հեղինակներ Արմեն Խաչատրյանը և Սերգեյ Բագրատյանն առաջարկեցին հարցի քննարկումը հետաձգել երկու ամսով, քանի որ շտկումների կարիք կա: Հեղինակների առաջարկն ընդունվեց հանձնաժողովի կողմից: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
