«Մուրադովը ոչ թե անկարող եղավ, այլ ինչ-որ խոչընդոտ եղավ». Անդրանիկ Քոչարյան
![]() 919 Ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ., 12:56 Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ երեկ Բաքվից Երևան վերադարձած դատարկ ինքնաթիռին: «Շարունակելու ենք գերիներին վերադարձնելու տարբեր ձևերը: Տեսանելի ու անտեսանելի գործընթացներ կան. կինոներից չե՞ք տեսել. գնում են, բանակցում են. եկեղեցին էլ կարող է դեր խաղալ, Հանրապետության նախագահի կապերն էլ, բայց դրանք չերևացող գործընթացներ են: Երբ ասում ենք՝ խոսենք հակառակորդի հետ, նշանակում է խոսենք էնպես, որ հակառակորդն ինքը խաղացնելու հնարավորությունից զրկված լինի»,- հայտարարեց Քոչարյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր մասնակցությունը փորձել է ներդնել խնդրի լուծման հարցում: Դրանով է պայմանավորված, որ գեներալ-լեյտենանտ Մուրադովը գնացել էր՝ գերիներին ուղեկցելու Հայաստան: Լրագրողների հարցին, թե Մուրադովն անկարո՞ղ եղավ հարցը լուծելու, որ ձեռնունայն վերադարձավ, Քոչարյանը պատասխանեց. «Ախր էնպիսի կտրուկ բաներ եք ասում: Ոչ թե անկարող եղավ, այլ ինչ-որ խոչընդոտ եղավ, որի պատճառը դեռ չեմ կարող հնչեցնել: Ես ինտուիցիայով հասկանում եմ՝ ինչ ա կատարվում, բայց դա չեմ կարող հնչեցնել»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
