«Համացանցում երբեմնի շատ ակտիվ աղջիկն էլ հաճախ «ինտերնետ չի մտնում»»․ Լիլիթ Հովհաննիսյան

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Համացանցում երբեմնի շատ ակտիվ աղջիկն էլ հաճախ «ինտերնետ չի մտնում»
Պատճառներից մեկն այն է, որ սոցիալական ցանցերն ինձ հիմա առանձնապես չեն գրավում:
Չեմ սիրում դրանք, բայց գիտակցում եմ, որ հիմա ամեն բան այլ է՝ ոչ միայն հեռուստատեսությունը, մեծ խանութները, բորսաները կամ համալսարաններն են տեղափոխվել այստեղ, այլև մարդկանց զգացմունքներն ու ապրումները:
Արդեն մարդիկ իրարից հիասթափվում, իրար հետ կռվում-հաշտվում, իրար սիրում ու կարոտում են օնլայն: Շատերը նույնիսկ իրենց նեղ անձական կյանքն են էստեղ ի ցույց դնում (մարդն, իր սիրելիի կողքին լինելով, նրան սեր է խոստովանում Facebook-ում կամ Instagram-ում։ Գուցե դա էլ ի լուր աշխարհի սեփական զգացմունքները պատմելու մի տարբերակ է, ինչը ես գուցե հասկանում եմ, բայց միայն թե ոչ իմ դեպքում։
Այնուամենայնիվ, նախորդ հրապարակմանս տակ էնքան էիք գրել ինձ կարոտելու մասին, որ էլի շփոթվեցի, հուզվեցի, հալվեցի։
Ես էլ եմ շաաատ կարոտել ձեզ ու ինտերնետի միջոցով ուղարկում եմ իմ ռեալ, ոչ ինտերնետային սերը»:

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
89028.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
68424.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
70923.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
70423.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
87020.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
88619.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
189719.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
82419.10.2026, 11:48