Գերլարված իրավիճակ՝ ՀՔԾ-ում․ Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու․ «Ժողովուրդ»
![]() 908 Շաբաթ, 10 ապրիլի, 2021 թ., 09:56 «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու նոր մեղադրանք առաջադրելու հրահանգը չկատարելու պատճառով։ Այս լուրը լսելուց հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գերլարված իրավիճակ է։ Տեղեկացանք, որ նախօրեին մեծ վեճ է եղել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ՀՔԾ քննիչ Բորյա Չիլինգարյանի միջև։ ՀՔԾ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Խաչատրյանը մարտի վերջին Չիլինգարյանին հրահանգել էր մեղադրանք առաջադրել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին և նրան կալանավորելու միջնորդության հիմքեր գտնել։ Չիլինգարյանը հրաժարվել էր կատարել հրահանգը՝ ասելով, որ հիմքեր չկան, և ինքը չի պատրաստվում ապօրինություն կատարել։ Սասուն Խաչատրյանը նրան ժամանակ էր տվել՝ սպառնալով հեռացնել համակարգից։ Երեկ քննիչին տրված ժամանակի լրանալու կապակցությամբ կորոնավիրուսով մեկուսացած Սասուն Խաչատրյանը զանգել է Չիլինգարյանին՝ պարզելու, թե արդյոք իր հանձնարարականը կատարվել է, սակայն Չիլինգարյանը կրկնել է, որ չի պատրաստում ապօրինություններ անել: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Չիլինգարյանն իր մերձավոր շրջապատում ասել է, որ առաջիկայում, սեփական դիմումի համաձայն, ազատվելու է աշխատանքից՝ վերադառնալով փաստաբանի մասնագիտությանը։ Առաջիկայում ազատման դիմումներ են գրելու նաև այլ հնչեղ գործերով քննիչներ, որոնց նախընտրական շրջանում ստիպում են նոր քրեական գործեր հարուցել Փաշինյանի ընդդիմախոսների դեմ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
