Իրանի ԱԳ նախարարն Իսրայելին մեղադրել է «դիվերսիա» իրականացնելու մեջ
![]() 824 Երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ., 20:32 Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն Իսրայելին մեղադրել է Նաթանզում՝ միջուկային օբյեկտում դիվերսիա իրականացնելու մեջ, հաղորդում է իրանական ИРНА գործակալությունը: «Սիոնիստները ցանկանում են վրեժխնդիր լինել իրանցի ժողովրդից՝ ի պատասխան պատժամիջոցների չեղարկման գործընթացում հաջողության: Մեր պատասխանը կհասնի սիոնիստներին»,- ասել է Զարիֆը։ Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Իսրայելը «բացահայտ հայտարարել է, որ թույլ չի տա մեզ առաջ շարժվել պատժամիջոցների վերացման հարցում»: «Եվ նա կարծում է, որ հաջողության է հասել։ Մեր պատասխանը կլինի միջուկային զարգացման հերթական բեկումը»,- Զարիֆի խոսքը մեջբերել է գործակալությունը։ Նա հավաստիացրել է, որ Իրանը կատարելագործելու է Նաթանզում օբյեկտը և այն էլ ավելի տեխնոլոգիական և արդյունավետ է դարձնելու: «Նաթանզում դիվերսիան չի թուլացնի մեր դիրքորոշումը բանակցություններում։ Թող բանակցությունների կողմերն իմանան, որ Նաթանզում ռեակտորը հագեցած կլինի ավելի կատարյալ ցենտրիֆուգներով և հարստացման հնարավորություններով»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
