Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»
![]() 851 Երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ., 09:32 «Հրապարակ»-ը գրում է. «Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, որը, ըստ նախատեսվածի, այսօր՝ ապրիլի 13-ին, պետք է գործուղվեր նախ Մոսկվա, հաջորդ օրն էլ Սանկտ Պետերբուրգում մասնակցեր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքներին: Պետերբուրգյան գործուղումն ուժի մեջ է, և, ամենայն հավանականությամբ, ԱԺ պատվիրակությունն այսօր կմեկնի, իսկ Մոսկվայի ընդունելությունը ռուսական կողմը չեղյալ է հայտարարել։ Հիշեցնենք, որ սպասվող հյուրընկալության մասին օրերս հայտարարել էր նաև ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Թե ինչու է չեղարկվել մոսկովյան այցը, Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանն ասաց, որ ոչ թե չեղարկվել է, այլ՝ հետաձգվել․ «Այս պահին ժամկետները ճշտվում են, ամենայն հավանականությամբ՝ մայիսին կլինի»։ Ասաց նաև, թե պատճառները քաղաքական չեն, այլ հյուրընկալող կողմի օրակարգով, զբաղվածությամբ են պայմանավորված։ Մինչդեռ խիստ տարօրինակ է, որ նախապես պլանավորել են հանդիպումը, հետո պարզել, որ գրաֆիկը հագեցած է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից հետո ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունք է փոխվել․ հիշեցնենք, որ այցին հաջորդեց գերիների հետ կապված սկանդալը, Մուրադովի «ապտակը» ՀՀ իշխանություններին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
