Ալիևը հայտարարել է, որ «Իսկանդերի» թեման քննարկել է Պուտինի հետ
![]() 874 Երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ., 13:24 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման մասին տեղեկատվությունը, Բաքուն այդ կապակցությամբ պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա: «Ապրիլի 1-ին ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Սովորաբար, ինչպես գիտեք, հեռախոսային խոսակցությունների բովանդակությունը համապատասխանեցվում է 2 կողմերի միջև: Մենք քննարկել ենք այդ հարցը։ Իմ ցուցումով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական նամակ է ուղարկել՝ լուսանկարներով, ապացույցներով։ Բայց առայժմ ոչ մի պատասխան չենք ստացել»,- ասել է Ալիևը։ Նա անդրադարձել է նաև հայկական կողմի հայտարարություններին։ «Նրանք մեկ խոսում են ոչ պայթած հրթիռների մասին, մեկ ասում, որ դա գաղտնիք է։ Նշանակում է, ամեն դեպքում օգտագործվել են։ Մենք սպասում ենք Երևանից պաշտոնական պատասխանի։ Ավելին ասեմ, մենք բավականաչափ տեղեկատվություն ունենք, սակայն պաշտոնական պարզաբանումների ենք սպասում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
