Ռոբերտ Քոչարյանը մեկուսացված է
![]() 1004 Երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ., 14:08 Այսօր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահն ու փաստաբան Արամ Վարդևանյանը բացակայում էին։ Պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը հանձնել է կորոնավիրոսի թեստ և այս պահին մեկուսացված է։ Ալումյանը նշեց նաև, որ կարող է միայն դռնփակ նիստում հայտնել, թե Քոչարյանի մտերիմ շրջանակից ում մոտ է գրանցվել կորոնավիրուսի հաստատված դեպք, որով պայմանավորված, Քոչարյանը համարվում է կոնտակտավոր։ «Ռոբերտ Քոչարյանն ունեցել է բժշկական ցուցում, որ հանձնի քովիդ թեստ»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ կարող է ներկայացնել տվյալ փաստաթուղթը։ «Եթե դատարանը գտնի, որ, այնուամենայնիվ, պարոն Քոչարյանի ներկայությունն այսօրվա դատական նիստին պարտադիր է, ես կմիջնորդեմ կես ժամ ընդմիջում հայտարարել, և նա կգա դատական նիստին»,- ասաց Ալումյանը՝ նշելով, որ այդ դեպքում բոլոր հետևանքների պատասխանատվությունը կկրի դատարանը։ Դատավորը հայտարարեց ընդմիջում, որ այդ ընթացքում պաշտպան Ալումյանը ներկայացնի փաստաթուղթը՝ ըստ որի Քոչարյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ՝ բժշկական ցուցումով։ Դանիբեկյանը նաև հայտնեց, որ պաշտպան Արամ Վարդևանյանը նույնպես տեղեկացրել է, որ կոնտակտավոր է: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
