«Հիմա զինվել է պետք՝ իմ երկրի գոյության խնդիրն է դրված»․ Արսեն Գրիգորյան
![]() 555 Երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ., 22:04 ՄՐՐՈ հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի տեղի է ունենում «Գութան» ազգային-ավանդական երգի-պարի փառատոնը: Այս, ինչպես նաև երկրում տիրող ներկա իրողությունների շուրջ իր տեսակետներն ու վերաբերմունքն է ներկայացրել փառատոնի հիմնադիր, «Արար» հայ ազգային արվեստի պահպանման և հանրահռչակման ծրագրի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը: - Տպավորություն է, որ հիմա, քան երբևէ իր բովանդակային առումով ավելի է կարևորվում «Գութան» ազգային-ավանդական երգի-պարի փառատոնը: Ի՞նչ կասեք այս մասին: - «Գութանը» միշտ էլ կարևոր է եղել և հիմա էլ նույնքան կարևոր է: Ուղղակի, Հայաստանում իրողություններն են մի քիչ ավելի փոխվել՝ հասկանալի պատճառներով: Եթե ուզում ենք մեր պետությունը պահել՝ իբրև ազգային պետություն, ուրեմն՝ ամենակարևորն ինքնությունը պահելն է: Եվ հենց ինքնության պահպանումն է մեր փառատոնի հիմքում: Ընդհանրապես՝ ինքնություն պահելու համար շատ կարևոր զենք է ազգային մշակույթի պահպանումը: Ազգային մշակույթի բոլոր ճյուղերն այսօր ամենքս պարտավոր ենք պահել ու անդրադառնալ մեծ նվիրվածությամբ: Սա այն ոլորտն է, որտեղ չպետք է մտածես՝ ի՞նչ շահ ունեմ, այլ պետք է մտածես՝ ի՞նչ ներդրում կարող եմ անել, որ այսօրվա մատաղ սերունդը կրողը դառնա ազգային մշակույթի, այլ ոչ թե ունկնդիրը: - Ինչո՞ւ «Գութանը» միջազգային փառատոնի չի վերածվում: - «Գութանը» կոչվում է Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի փառատոն, ուրեմն՝ իր խնդիրն ազգային մշակույթի պահպանումն ու տարածումն է: Մենք խնդիր չունենք օտար ազգի մշակույթը տարածելու: Իսկ ինչ վերաբերում է տարբեր երկրներից հայկական խմբերի մասնակցությանն, ապա մեծ սիրով փորձելու ենք այն իրականացնել: Ունենք համշենահայերի պարային խմբեր, որոնց ևս ցանկանում ենք մասնակից դարձնել փառատոնին: «Գութանը» համահայկական նշանակություն ունի և կամաց-կամաց փորձում ենք հասնել նրան, որ այն լինի ոչ միայն Երևանում կամ որևէ համայնքում, այլ ամեն տարի բոլոր համայնքներում, մարզերում կարողանանք միաժամանակ իրականցնել: - Որտե՞ղ և ե՞րբ է լինելու «Գութանն» այս տարի… - Երկար մտածելուց և խորհրդակցելուց հետո՝ որոշել ենք խոնարհումի ու ոգեկոչման «Գութան» իրականացնել՝ մեր հարգանքի տուրքը տալու մեզ համար զոհված հերոս տղաներին: Բնականաբար, ծրագիրն ամբողջությամբ կլինի հայրենասիրական երգ ու պարով: Շատ զոհեր ենք տվել և նման միջոցառումները ոչ թե պետք է միայն արդարացված լինեն, այլև իմաստավորված: Միգուցե այն արցախյան զորամասերում իրականացնենք, Գորիսում կամ Երևանում, բայց կարևորն այն է, որ մեր միջոցառումները լինեն ոգեկոչող ու ապրեցնող: Իրականում ամենակարևորը փառատոնը չէ, այլ պետք է այսօր լուծել երկրի անվտանգության խնդիրները, ուստի՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով՝ զինվել է պետք: - Որպես զինվորի հայր, զինվելու կոչ եք անում, մինչդեռ որոշ ծնողներ անգամ ակցիաներ էին իրականացնում, որ իրենց որդին այլևս Արցախում չծառայի… - Նախ ինձ համար տարօրինակ է, որ ասում են, թե մեր երեխաները պետք է ծառայեն Հայաստանում: Չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվել, արդեն ձե՞ռք ենք քաշել Արցախից, Արցախը Հայաստան չէ՞: Իմ տղան այնտեղ է, եկավ արձակուրդ, իր և մեր կամքով ինքս եմ տարել և հասցրել իր զորամաս ու այսօր Արցախում է շարունակում ծառայությունը: Նա ընկեր է կորցրել այնտեղ, վիրավորվել է մեր այդ հողի վրա: Չեմ հասկանում՝ երբ ինձ հարցնում են, թե տղադ որտե՞ղ է: Էլ որտե՞ղ պետք է լինի: Արցախն ինձ համար եղել ու կմնա Հայաստան: Ոչ մի բան չի փոխվել ինձ համար, եթե որևէ մեկի համար փոխվել է, թող ինքը մտածի: Մի քանի ամիս առաջ, երբ ասում էին՝ Արցախը Հայաստան է և վերջ, բոլորը ծափ էին տալիս, հիմա ի՞նչ եղավ: Եվ բազմաթիվ հարցեր են առաջանում՝ պատերազմի դադարից հետո ինչո՞ւ չենք շարունակում բանակը հզորացնել, ինչո՞ւ չենք շարունակում խնդիրները լուծել, ինչո՞ւ ենք նվազեցնում մեր բանակի բյուջեն, երբ մեր հարևան թշնամին բարձրացնում է իր բանակի բյուջեն, ո՞ւմ դեմ է ավելացնում: Մինչդեռ կան մարդիկ, որ խոսում են ադրբեջանցիների հետ համակեցության մասին, սա ինձ համար անընդունելի է: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
7422:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
28613:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
745Երեկ, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
74624.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
48124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
43124.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
45123.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
60621.02.2026, 00:42



