«Սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստին Օնիկ Գասպարյանն ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել»․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է
![]() 768 Չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ., 10:45 «Պատերազմի մասին, իհարկե, շատ է խոսվել, բայց ես այսօրվա առիթը պատեհ եմ համարում պատերազմի վերաբերյալ մի շարք շահարկումների ապատեղեկատվությունների և հարցերի պատասխանը տալու»,- այսօր՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օնիկ Գասպարյանը 2020 թվականի նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ պատերազմի չորրորդ օրը՝ ԱԽ նիստի ժամանակ, ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ ԶՈՒ գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար»,-ասաց վարչապետը։ «Ուզում եմ այս ամբիոնից պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետն իրականության հետ որևէ աղերս չունի։ Չի ասել ԳՇ պետը նման բան․ դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ։ Ընդհակառակը՝ ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առջև դրված և մինչև վերջ կկատարի»,- նշեց Փաշինյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
