Պեսկովը բացահայտել է Պուտին-Բայդեն զրույցի մանրամասները
![]() 724 Չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ., 15:28 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպիսին է եղել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի զրույցի տոնը: «Գործնական»,- ասել է նա: Նա նաև նշել է խոսակցության տևողությունը։ «Դուք ինքներդ կարող եք եզրակացնել այն թեմաների առատությունից, որոնք 2 կողմից նշվել են այդ զրույցի արդյունքում, որ զրույցը բավականին երկար է եղել»,- հավելել է նա: Պեսկովը նշել է, որ զրույցի արդյունքում պարզ է դարձել, որ Վաշինգթոնը կարող է օգտագործել իր ազդեցությունը Կիևի վրա՝ լարվածությունը թուլացնելու համար։ Կրեմլի ներկայացուցիչը նաև պատասխանել է, որ Պուտինն ու Բայդենը զրույցի ընթացքում չեն անդրադարձել Ալեքսեյ Նավալնիի թեմային: Նախօրեին, Ջո Բայդենը հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինին առաջարկել է առաջիկա ամիսներին անձնական հանդիպում անցկացնել: Այդ զրույցի արդյունքում պետությունների ղեկավարները քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը և միջազգային օրակարգի որոշ արդիական ասպեկտներ: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
