Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ղարաբաղի հարցը

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ղարաբաղի հարցը
933
Հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ., 14:20

Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ 2 երկրների ղեկավարները քննարկել են ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ հարցեր:

Բացի այդ, նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը՝ Լուկաշենկոյի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի համատեքստում:

Կրեմլի մամուլի ծառայության տվյալներով՝ նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում: