«Գերիների փոխանակման հարցն օրակարգում է»․ Մատվիենկո
![]() 907 Հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ., 15:44 ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ կոշտ հայտարարություններից՝ շարժվելով դեպի տարածաշրջանում իրավիճակի վերջնական կարգավորում, հայտնում է ТАСС-ը: «Այժմ գլխավորը կոշտ հայտարարություններից զերծ մնալն է, աջակցել փխրուն, բայց և այնպես ստեղծված խաղաղությանը և շարժվել դեպի վերջնական կարգավորում ու տարածաշրջանում լարվածության վերացում»,- ասել է Մատվիենկոն՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: «Դա անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին, այլև Ռուսաստանին, տարածաշրջանի բոլոր պետություններին»,- հավելել է նա: Դաշնության խորհրդի նախագահը նաև ընդգծել է, որ օրակարգում է գերիների փոխանակման հարցը: «Ռուսաստանի դիրքորոշումն ի սկզբանե բոլորը բոլորի դիմաց փոխանակումն է եղել։ Գործընթացը շարունակվում է. Եթե չեմ սխալվում, ավելի քան 50 հայ ռազմագերի վերադարձել է հայրենիք»,- նշել է Մատվիենկոն։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
