Գերիների հարցով աշխատանքային նոր խումբ կձևավորվի. «Հրապարակ»
![]() 850 Ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ., 09:20 «Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլից» դուրս եկած անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը նախաձեռնում է գերիների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ ձևավորել, որի կազմում կընդգրկվեն «Իմ քայլից» հեռացած անկախ պատգամավորները, առաջարկ է արվել նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին։ Երկուշաբթի նախնական քննարկում կլինի, և պարզ կդառնա, թե ովքեր են համաձայն առաջարկին, ովքեր՝ ոչ։ Մեր տեղեկություններով, այդ հարցով ՀՀ օրենսդիրներին է դիմել նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ խնդրելով գործող ֆորմատ ստեղծել, որի հետ կհամագործակցեն նաև Արցախի պատգամավորները։ Ինչպես հայտնի է՝ Արցախի ընդդիմադիր շրջանակները մերժում են իշխանական ֆորմատները, չեն հանդիպում գերիների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ՝ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
