Այսօր Հայ կինոյի օրն է
![]() 293 Ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ., 10:20 Ազգային ժողովն ապրիլի 16-ը հռչակել է Հայ կինոյի օր: Կինեմատոգրաֆիստների միությունը Կինոյի տան մեծ դահլիճն այսօր տրամադրում է դպրոցականներին՝ դիտելու հայկական ֆիլմեր մեծ էկրանին, հանդիպելու ֆիլմ ստեղծողների հետ, խոսելու, քննարկելու, որպես հիշատակ՝ լուսանկարվելու: Ժամը 16:00-ին կինոպրեմիերա է: Ցուցադրվելու է մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանի «ԱՐԵԳՆԱԶԱՆ. Հեքիաթների աշխարհում» ֆիլմը, որից հետո կկայանա հանդիպում ռեժիսորի հետ: Իսկ ժամը18:00-ին կցուցադրվի մեր լավագույն մանկական ֆիլմերից մեկը՝ «ԱՆԻԿՈ»-ն, որի պրեմիերան կայացել է 2019 թվականի վերջերին: Ֆիլմը չարաճճի աղջկա, նրա պապիկի, ամառային արձակուրդների մասին է: Ֆիլմի ցուցադրությունից հետո դպրոցականները կհանդիպեն ֆիլմի ռեժիսոր Աննա Հարությունյանի հետ: Մուտքն ազատ է: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
7422:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
28613:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
745Երեկ, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
74624.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
48124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
43124.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
45123.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
60621.02.2026, 00:42
