«Որոշել եմ համաչափ պատասխան տալ»․ Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմ տարբերակ է ընտրել

953
Ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ., 15:32
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ ի պատասխան ամերիկյան պետական հաստատությունների վրա կիբեր-հարձակումների, որոնցում Վաշինգթոնը մեղադրում է Մոսկվային: Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ իր վարչակազմը կարող էր ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի ղեկավարության դեմ, սակայն առայժմ որոշել է օգտագործել ավելի մեղմ տարբերակ:
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ այդ մասին խոսել է Վլադիմիր Պուտինի հետ:
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ապագայում պատրաստ է միջոցներ կիրառել՝ ի պատասխան Ռուսաստանի ցանկացած «ագրեսիվ գործողության», սակայն նշել է, որ առայժմ պատրաստվում է բարձր մակարդակով հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի հետ:

Ռուբիոն և Ուիթքոֆը հեռախոսային ճեպազրույց կանցկացնեն Քոնգրեսի հետ Իրանի վերաբերյալ
4320:22
«Այս դատավարությունում ձեր կողմից ներկայացված դիրքորոշումներն ինձ համար շատ ավելի կարևոր են»․ դատավորը՝ Վահագն Հովակիմյանին
6617:42
«Միջազգային իրավունքի դաշտում «ՄԱԿ դիմելը» շատ ավելի բարդ և կոնկրետ ընթացակարգ է»․ Արա Պապյան
5717:24
«Արժանի է գնահատանքի՝ անկախ նրանից, թե ռազմավարական ինչ հաշվարկներ են նախորդել որոշմանը»․ Արման Բաբաջանյան
6517:12
«Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել»․ Գևորգ Դանիելյան
5317:06
««Շիվարո» բուքմեյքերական գրասենյակն ԱԺ փոխնախագահ ընտրվելու համար գործակիցներ է սահմանել»․ Էդգար Ղազարյան
6516:24
«Դիմումները կարդալիս տպավորություն է՝ ՀՀ ընտրողները զոմբիներ են, մեկն ասաց՝ շուն-շանգյալ, կվախենան». Արթուր Վաղարշյան (տեսանյութ)
8016:12
«ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում»․ Թրամփ
11616:09