«Պետք է լրջորեն զբաղվել «սև ցուցակ» ունենալու հարցով». իմքայլական պատգամավոր
![]() 878 Ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ., 15:04 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը պետք է սկսի լրջորեն զբաղվել «սև ցուցակ» ունենալու հարցով: «Երեկ Ադրբեջանի այդ խայտառակ պուրակն այցելած ի թիվս այլ մարդկանց, այցելել է նաև թրքուհի Զեյնո Բառանի ամուսին Մեթյու Բրայզան, որը երկար ժամանակ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և հստակ թուրքամետ դիրքորոշումներ է հայտնել, ինչպես նաև ոմն պրոֆեսոր Ուկրաինայից, ադրբեջանական նավթադոլարներից միշտ սնվող այլ մարդիկ: Կարծում եմ՝ ժամանակն է, որ մեր Արտաքին գործերի նախարարությունն սկսի շատ լուրջ զբաղվել էսպես կոչված «սև ցուցակով»: Մենք ժամանակին շատ հանդուրժողական ենք եղել տարբեր մարդկանց նկատմամբ և էդ սև ցուցակը չենք ընդլայնել: Էդ մարդիկ պետք է իմանան, որ նմանատիպ քայլերի դեպքում իրենք Հայաստան ոտք դնելու իրավունք չեն ունենալու»,- հայտարարեց պատգամավորը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
