Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Կանադայի Ալբերտա նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք է ընդունել

Կանադայի Ալբերտա նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք է ընդունել
281
Շաբաթ, 17 ապրիլի, 2021 թ., 21:08

Կանադայի Ալբերտա նահանգը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը և մյուս ցեղասպանությունները ճանաչող օրենքը: Այս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը:

Օրենքի ընդունմամբ՝ նահանգում ապրիլը հռչակվել է Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս:
Կանադայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նահանգապետ Ջեյսոն Քենիին և օրենսդիր մարմնի բոլոր անդամներին՝ սկզբունքային դիրքորոշման և արդարությանն ու ճշմարտությանն ուղղված աներեր հանձնառության համար: