Ռուս-չեխական դիվանագիտական սկանդալ. Չեխիան արտաքսում է 18 դիվանագետների, ՌԴ-ն խոստանում է հակադարձել

Չեխիայի իշխանությունները երեկ երեկոյան հայտարարել են, որ արտաքսում են երկրում աշխատող 18 ռուսաստանցի դիվանագետների։ Պրահայում կայացած ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել են Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը և արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Համաչեկը։
Այս որոշումը կայացվել է «այն հիմնավոր կասկածներից ելնելով, համաձայն որոնց, 2014 թվականին երկրի տարածքում գտնվող զինապահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունին առնչություն ունեն Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները»։
Հիշեցնենք, որ Չեխիայի մայրաքաղաքից 330 կիլոմետր հարավ գտնվող Վրբետիցե բնակավայրում 2014 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ էր զոհվել։ Կարտաքսվեն Պրահայում Ռուսաստանի դեսպանության այն բոլոր աշխատակիցները, որոնց նույնականացրել են որպես Գլխավոր հետախուզական վարչության և Արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցների:
Այս հայտարարությունից հետո այսօր՝ ապրիլի 18-ին, Ռուսաստանի Դաշնության Արտգործնախարարություն է կանչվել այդ երկրում Չեխիայի դեսպան Վիտեզսլավ Պիվոնկան: ՌԴ ԱԳՆ-ն նշել է, իբրև թե Չեխիայից հնչող հայտարարությունները Վրբետիցեի պայթյունների մասին և դրանցում ռուս դիվանագետների մասնակցության մեղադրանքները մի նպատակ ունեն՝ քողարկել Բելառուսում նախապատրաստվող պետական հեղաշրջման մասին լուրերը:
ՌԴ ԱԳՆ-ն նաև խոստացել է առաջիկայում ավելի կոնկրետ պատասխանել Չեխիայի մեղադրանքներին:

«Դատապարտյալների փոխանցման և վարչապետի լիազորությունների հետ կապված՝ գործում են հստակ մեխանիզմներ»․ Հրայր Կամենդատյան
8603:06
«Ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ․ առաջիկայում սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը»․ Արա Պողոսյան
9800:30
«Միջոցներ ենք ձեռնարկել դեպքի հանգամանքները պատշաճ պարզաբանելու համար»․ ԿԸՀ
10600:18
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ համաձայնության է եկել ռուսական դիզվառելիքի ԱՄՆ և համաշխարհային շուկա մատակարարման վերաբերյալ
17900:06
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին
88Երեկ, 23:54
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավարին
79Երեկ, 23:18
«Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը»․ Արման Աբովյան
79Երեկ, 22:54
«Ձևական կողմը ճոխ են անում, սակայն ՀՀ-ում բնապահպանական աղետալի վիճակ է»․ Ոսկան Սարգսյան
89Երեկ, 22:30