«Ադրբեջանի կորուստներն ուղղակի կատաստրոֆիկ են. իրենք արդյունքի չհասան». Օնիկ Գասպարյանի խորհրդական
![]() 538 Երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ., 00:30 44-օրյա պատերազմում Ադրբեջանը տվել է 18-20 հազար զոհ: Այս մասին «Սպուտնիկ Արմենիայի» եթերում հայտարարել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը։ «Ես դեռ վիրավորների մասին չեմ խոսում ...: Սպանվել են միայն 18-20 հազար ադրբեջանցիներ: Դա այն թիվը չէ, որի մասին Ադրբեջանում խոսում են: Միայն առաջին օրերը՝ առաջին 1 ու կես օրում Քարվաճառում իրենց կողմից արդեն կար ավելի քան 1200 զոհ: Իսկ հիմա իրենք խոսում են 1800-ի մասի՞ն: Ո՛չ, իրենց թվերն ուղղակի կատաստրոֆիկ են: Այն որ հիմա իրենք ասում են՝ իբր ուժեղ են և այլն. նրանց նույնպես ժամանակ է պետք՝ ուժերը վերականգնելու համար: Իրենց կորուստները հսկայական են»,- ասել է Պողոսյանը: Խոսելով ադրբեջանական կողմի «ձեռքբերումների» մասին՝ բանախոսը նշել է, որ իրականում Ադրբեջանը լուրջ արդյունքների չի հասել՝ չնայած այդքան կորուստներին. «Որտե՞ղ ենք մենք պարտվել. որ Ադրբեջանը իջել է Ստեփանակե՞րտ, կորցրել ենք Ասկերա՞նը, Մարտակե՞րտը, Մարտունի՞ն, ի՞նչ է, կորցրել ենք Հաթե՞րքը: Ո՞ւր են նրանք, չկա՛ն: Մեր բանակը ստիպել է Ադրբեջանին կա՛նգ առնել: Այսօր Արցախում ապրում են հայեր, տարածքն էլ հսկում են խաղաղապահ ուժերը: Ադրբեջանը կարող է բարձրացնել, թափահարել իր դրոշը, թե Ղարաբաղյան պատերազմում հաղթել են ..., ինչքան ուզում են, թող գոռան, իսկ մեր բնակչությունը պետք է հասկանա՝ այո՛, մենք ունենք տարածքային կորուստներ, բայց պետք է հասկանա՝ ինչ ուժի ենք բախվել»,- ասել է նա: Օնիկ Գասպարյանի խորհրդականը նշել է նաև, որ պետք է գիտակցենք, որ 44 օր հայոց բանակը մարտնչել է ՆԱՏՕ-ի 2-րդ ամենահզոր բանակի ու ռազմական մտքի դեմ՝ դրան գումարած նաև ռազմական ժամանակակից տեխնիկան և դիմակայել է այդքան՝ պահելով Արցախը: Նրա խոսքով՝ թուրքական 500 զինվորական է սպանվել՝ բարձր աստիճանավորներ, հրամանատարներ: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
