«Իրավիճակը Բելառուսում, Ուկրաինայի արևելքում, Ղրիմում, Լեռնային Ղարաբաղում ավելի քան տագնապալի է». Մերկել
![]() 1165 Երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ., 15:52 Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ իրեն անհանգստացնում է իրավիճակը Բելառուսում, Ուկրաինայի արևելքում, Ղրիմում և այլ շրջաններում, հայտնում է ТАСС-ը: «Իրավիճակը Բելառուսում, Ուկրաինայի արևելքում և Ղրիմում, Մերձդնեստրում, Հարավային Օսիայում, Աբխազիայում, Լեռնային Ղարաբաղում և, իհարկե, Սիրիայում և Լիբիայում ավելի քան տագնապալի է»,- ասել է կանցլերը՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում: «Այնտեղ ամենուր մենք տեսնում ենք՝ ինչպես են ճնշվում հիմնարար իրավունքները: Եթե մենք թույլ տանք, որ դա արվի և նայենք կողքից, ապա կհաշտվենք նրա հետ, որ եվրոպական նախագիծը հայտնվի հարցականի տակ»,- նշել է նա՝ հավելելով, որ ՄԻԵԴ որոշումներն իրականացվում են կամ դանդաղ կամ ընդհանրապես չեն կատարվում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
