Իշխանությունների նպատակները ձախողվել են․ «Ժողովուրդ»
![]() 873 Չորեքշաբթի, 21 ապրիլի, 2021 թ., 09:16 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունների նպատակները՝ հերթական անհնազանդին պատժելու հարցով, ձախողվել են: Ապրիլի 17-ի համարում գրել էինք, որ քաղաքական իշխանությունը հրահանգ էր իջեցրել ուժային կառույցներին «կոմպրոմանտներ» հավաքել նաև ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ: Նպատակ կա «կոմպրոմանտներ» հավաքելով քրեական գործեր հարուցել նրա նկատմամբ և նրան ներգրավել որպես մեղադրյալ: Սակայն իրավապահ համակարգի մեր աղբյուրները պնդում են, որ որոնողական աշխատանքները անարդյունք են եղել, և Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ բան չեն կարողացել գտնել: Ասել է թե՝ քրեաիրավական բնույթի ոչինչ չկա նրա գործունեության, անցյալի մեջ: Ու այս պահի դրությամբ չկա որևէ տարբերակ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրգործ հարուցելու: Այսինքն՝ կան անհնազանդներ, որոնց անգամ ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ տանել ճաղերից այն կողմ, թեև իշխանական քարոզչությունից ակնհայտ է, որ մինչև հունիսի 20-ը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մտադիր է 2020 պատերազմի հիմնական մեղավոր նշանակել Օ. Գասպարյանին: Իսկ թե այդ քաղաքական նշանակումը իրավական ինչ հետևանքներ կունենա, դժվար է ասել»: Մանրամասները՝«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ |
«Անվստահության գործընթաց և փողոցային լայնածավալ ճնշում՝ իրավիճակը բեկելու այլ սցենար չի նշմարվում»․ Արմեն Աշոտյան
5122:54«Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում»․ Գառնիկ Դանիելյան
10222:18«Փողը գերագույն Ատված հռչակած էս կենդանիներն սկսեցին մարդիկ որոնել, որ Նիկոլի առաջ կզելու իրենց հերթն առաջ գցեն»․ Սամվել Ֆարմանյան
9322:06«Անհիմն կալանավորվում են նրանք, ովքեր ունեն ազդեցություն, գաղափար, կամք ու ռեսուրս»․ Արթուր Սուքոյան
11221:54«Հատկանշական է, որ Սմբատ Մինասյանը, ով դատական նիստում ինձ հայհոյել էր, այդ կարծիքն ունի»․ Էդգար Ղազարյան
11621:42«Գլխավոր դատախազն այլևս հանդես չի գալիս որպես անաչառ ու օբյեկտիվ քննության երաշխավոր»․ Միքայել սրբազանի պաշտպանների թիմ
13721:30«ՀՀ իշխանությունների կողմից ՀԷՑ-ի պետականացումը քաղաքական բռնաճնշումների ակնհայտ դրսևորում է»․ ՀԱԿ
12121:12«Ռեկտորը հանձնարարել է նիկոլապետպատվերի շրջանակում Մաշտոցի գործը նսեմացնող «գիրք» գրել»․ Միհրան Հակոբյան
19720:24