«Գանդին սպանվել է հնդիկ ազգայնականի կողմից, որովհետև այլասերված էր. նրա արձանը պետք է հեռացվի». բողոքի ակցիա
![]() 598 Չորեքշաբթի, 21 ապրիլի, 2021 թ., 16:30 «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանի գլխավորությամբ այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան դիմաց՝ մերժելով Մահաթմա Գանդիի արձանի տեղադրումը՝ Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում գտնվող այգում: «Մեր մայրաքաղաքում տեղադրվել է Աթա Թուրքի դաշնակից և Հայոց Ցեղասպանությունը մերժած Գանդիի արձանը: Գանդին սպանվել է հնդիկ ազգայնականի կողմից, որովհետև այլասերված էր։ Այս արձանը, որն այստեղ գտնվում է և տեղափոխվել է Հնդկաստանի Հանրապետության ջանքով և ծախսով, նույնպես կոտրված է և նորոգված տարբերակով: Այն պետք է հեռացվի»,- ասաց Ս. Աղեկյանը: Ակցիայի մասնակցների խոսքով՝ Գանդիի արձանը պետք է տեղադրվեր ոստիկանության շենքի դիմաց. «Բոլորին հայտնի են Գանդիի՝ անկախության համար ոչ բռնի պայքարի մարտավարության երկու ձևերը՝ չհամագործակցություն և քաղաքացիական անհնազանդություն»,- ասացին նրանք: Սոնա Աղեկյանը բաց նամակով դիմեց Հայաստանում Հնդկաստանի դեսպանին: Մանրամասները՝ տեսանյութում: ![]() |

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ
12418:30
«Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելը շահարկել՝ որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ»․ Մանե Թանդիլյան
19518:12
Բացվել է «Քարե Չարենց» խորագրով ժամանակավոր ցուցադրություն (լուսանկար)
217Երեկ, 22:30
Կբացվի «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ցուցադրությունը
51116.04.2026, 19:24
«Մի՞թե արժեր հասնել դատարան». Տիգրան Պասկևիչյան (տեսանյութ)
61815.04.2026, 22:24
«Վանդալիզմի և հանցագործության պիտակը վաղուց փակցված է Ադրբեջանի դեմքին»․ Տիգրան Աբրահամյան
63413.04.2026, 09:42
Կլոդ Մոնեի՝ մեկ դարից ավելի անհայտ մնացած կտավները կհանվեն աճուրդի (լուսանկար)
239612.04.2026, 22:59
«Մնջախաղի թատրոնին տրված շինությունն արդեն 7 տարի է՝ կիսաքանդ վիճակում է». Ժիրայր Դադասյան
74912.04.2026, 22:18

