ՀՀ փոխոստիկանապետը՝ կեսգիշերին Մեղրու քաղաքապետի տանն իրականացված խուզարկության մասին
![]() 967 Հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ., 12:40 Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, անդրադառնալով Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանի տանն իրականացված խուզարկությանը և նրան ոստիկանություն հրավիրելուն, ասաց․ «Առերևույթ խուլիգանության դեպքեր են այնտեղ տեղի ունեցել, որով ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ»։ Հարցին, թե անհետաձգելի գործողություններ են իրականացրել գիշերվա ժամը 3-ի՞ն, Ֆիդանյանն ասաց․ «Նախաքննության ընթացքում կներկայացվի, թե ինչով էր պայմանավորված ցանկացած գործողություն»։ Հարցին, թե հնարավո՞ր է կիրառվի կալանք, փոխոստիկանապետը նշեց․ «Կալանավորելու մասին խոսք չկա, քանի որ կալանքը, որպես խափանման միջոց, ընտրվում է դատարանի կողմից․ ներկայում ընթանում են համապատասխան միջոցառումներ։ Եթե մերժվի այն մոտեցումը, որ տեղի է ունեցել խուլիգանություն, հետևաբար, տվյալ անձի նկատմամբ կամ առհասարակ որևէ գործողություն չի իրականացվի»։ Նշենք, որ Մխիթար Զաքարյանը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից ստեղծված «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է: Նա երեկ ներկա էր Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ցույցին: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
