Փաշինյանը բանակցում է ԲՀԿ-ի հետ, ուզում է Ծառուկյանի հետ կոալիցիա կազմի և չեղարկի ընտրությունները. «Հրապարակ»
![]() 1078 Ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է. «Դեռևս մարտի 11-ին նորընծա ընդդիմադիր գործիչ՝ «Երրորդ ուժ» կուսակցության ղեկավար Արտակ Թովմասյանը (Դվինի Արտակ) բառացիորեն հայտարարեց․ «44 օրվա ընթացքում մենք կհասնենք իշխանության հրաժարականին»։ Թովմասյանի խոստացած ժամկետը լրանում է վաղը՝ ապրիլի 24-ին, իսկ իշխանությունը կարծես թե մտադիր չէ մինչ այդ հրաժարական ներկայացնել։ Իսկ ինքը՝ Արտակ Թովմասյանը, արդեն հայտնվել է պրոիշխանական դաշտում։ Իշխանական մեր աղբյուրները նաև հավաստիացնում են, որ Նիկոլ Փաշինյանի ձևական հրաժարականն էլ կլինի, ամենայն հավանականությամբ, ապրիլի 24-ից հետո։ Ավելին, երեկ մեզ անգամ լուրեր հասան, որ Սյունիքից վերադառնալուց հետո Փաշինյանը մտքափոխ է եղել և բանակցում է ԲՀԿ-ի հետ, ամեն գնով ուզում է հասնել նրան, որ Գագիկ Ծառուկյանի հետ կոալիցիա կազմի և չեղարկի ընտրությունները։ Ավելի ու ավելի ակնառու է դառնում այն փաստը, որ ո՛չ քարոզարշավն է կարողանալու լիարժեք անցկացնել, ո՛չ էլ այնքան ձայն ունի, որքան փորձում են ներշնչել հանրությանը։ Իսկ Սյունիքի դեպքերից հետո հատկապես՝ ունեցած հեղինակությունը կորցնելու շեմին է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
