«Ոնց Սիրիան ու Արցախը ռուսներն ու թուրքերը մեջ-մեջ արեցին, հիմա էլ Հայաստանն են պատրաստվում մեջ-մեջ անել». Հ. Խուրշուդյան
![]() 266 Ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ., 16:48 «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Դատախազության մոտ տեղի ունեցածից ակնհայտ է դառնում, որ կա՛մ Նիկոլ Փաշինյանը խելքը գլուխը կհավաքի և կարգուկանոն կհաստատի երկրում, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը կվերածի Սիրիայի, ընդ որում՝ դեռ մինչև հունիսի 20-ի ընտրությունների օրը։ Ոնց որ Սիրիան ու Արցախը ռուսներն ու թուրքերը մեջ-մեջ արեցին, հիմա էլ Հայաստանի Հանրապետությունն են պատրաստվում մեջ-մեջ անել՝ 5-րդ շարասյան օգնությամբ ու տկարամիտ ծայրահեղականներին մանիպուլացնելով ու երկիրը ապակայունացնելով։ Սա նաև Հայաստանը 20 տարի թալանած գանձագողերին չունեզրկելու և նրանց ձեռքում հսկայական ֆինանսական ու մեդիառեսուրսները թողնելու հետևանքն է։ Արդեն նաև կասկած չունեմ, որ Ալիևի կոշտ և սադրիչ հակահայ հայտարարություններն ու Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած խժդժությունները սինխրոնացված են Կրեմլում։ Թե բա «Լեռնահայաստան ենք հռչակելու»: Ու նույն գործակալական ցանցը, որն Արցախյան պատերազմի ընթացքում դեմորալիզացնում էր հայկական զորքերին, թե բա «իզուր եք կռվում-մեկ ա Նիկոլը հողերը տվել ա», հիմա էլ Սյունիքն է փորձում անջատել Հայաստանից, կեղծիք տարածելով, թե «Նիկոլը թուրքերին Մեղրիի միջանցքը տվել ա»։ Ու սա միայն ծաղիկներն են։ «Ռոմանտիկ» ու «հայրենասեր» նաիրիհունանյաններ էլի կան ու նրանք զինված են։ Օրենքի ողջ խստությամբ վճռական քայլեր կատարելու ժամանակն է»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
