Քվեբեքի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև է ընդունել

901
Ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ., 09:40
Քվեբեքի Ազգային ժողովն ապրիլի 22-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև՝ միաժամանակ սատարելով Թուրքիային ռազմական արտադրանքի մատակարարումը կասեցնելու վերաբերյալ Կանադայի կառավարության որոշումը։
- «Հիշատակելով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ Քվեբեքի Ազգային ժողովը վկայակոչում է, որ այն հանգեցրել է 1,5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան:
- Այն ցավով արձանագրում է, որ Ցեղասպանության քաղաքական ճանաչումն ամբողջ աշխարհում դեռևս քննարկման առարկա է՝ Թուրքիայի կողմից դրա ժխտման պատճառով:
- Հիշեցնում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայ ժողովուրդը կրկին արյունալի իրադարձությունների և խոշտանգումների զոհ է դարձել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում:
- Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման հարցում:
- Կոչ է անում Քվեբեքի կառավարությանը՝ Ֆրանկոֆոնիայի գագնաթնաժողովին ընդառաջ համախմբել ՖՄԿ-ի (OIF) անդամ երկրներին՝ Հայաստանին իրենց աջակցությունը հայտնելու համար:
- Եզրափակելով՝ Ազգային ժողովն իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին և ճանաչում է նրանց խաղաղության և անվտանգության մեջ ապրելու իրավունքը՝ պահպանելով լեզուն, մշակույթը և հավատքը»:

«Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելը նոր արկածախնդրություն է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
114:12
«Մի ասեք՝ տգետ է, ասեք՝ գրագիտության հետ խնդիր ունի». Ռուբեն Ռուբինյան
1514:00
Վահագն Ալեքսանյանի՝ «Ռոբերտ Քոչարյանը տգետ է» արտահայտությունից հետո իրավիճակը լարվեց (տեսանյութ)
3113:54
«Շատերի հետ վիճում էի, որ հնարավոր չէ՝ Առուշը համագործակցի ՔՊ-ի հետ․ ցավում եմ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4113:36
ՍԴ-ն մի քանի ժամում որոշեց՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը
4013:24
«Չի բացառվում, որ երեկվա խոսույթը հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր էր»․ Արմեն Հովասափյան
5113:12
«Արմատախիլ պետք է արվի ՔՊ-ն ամբողջությամբ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5213:06
«Հայաստանում միակ բանը, որ իջել է ու չի բարձրանում, ՔՊ-ի վարկանիշն է»․ Գոռ Մադոյան
5112:54