Արմեն Գրիգորյանը հայտնել է՝ որ դեպքում է հնարավոր Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը
![]() 1036 Ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ., 17:00 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման մասին մտածելը դեռևս վաղ է: Հարցին, թե տեսանելի ապագայում Հայաստանը կարո՞ղ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և ի՞նչ պայմաններով է Երևանը պատրաստ դա անել, Գրիգորյանը պատասխանել է. «Այդ մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է նշել մի պարզ փաստ. Ղարաբաղյան հակամարտությունը վերջնական լուծում չի ստացել: Այս հակամարտությունը չի կարող լուծվել բռնի ուժով կամ ուժի սպառնալիքով: 2020-ի սեպտեմբերին դիմելով ռազմական ագրեսիայի՝ Ադրբեջանի ղեկավարությունը խախտեց հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում ընկած երեք հիմնական սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը...: Ալիևը ոչ միայն հերքում է հակամարտության լուծում չստանալու օբյեկտիվ փաստը, այլև բոլոր միջոցներով փորձում է սրել երկու ժողովուրդների թշնամանքը: Օրինակ, երբ նա բացում է, այսպես կոչված, «ռազմավարի պուրակը», զառանցական հայտարարություններ անում Զանգեզուրի մասին, ոչնչացնում հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը, պղծում է ոչ միայն Արցախյան առաջին պատերազմի զինվորների գերեզմանները, այլև՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները. ինչպե՞ս կարելի է մտածել խաղաղության պայմանագրի մասին: Երբ Ադրբեջանը ողջամիտ մոտեցում ցուցաբերի, ձեռնարկի բանական քայլեր և պատրաստ լինի կառուցողական երկխոսության, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղության համաձայնագրի մասին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
