«Հնարավոր է՝ տարբեր պատճառաբանություններով չեղարկվեն ընտրությունները»․ Ի․ Սաղաթելյան
![]() 321 Ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ., 20:12 «Ակնհայտորեն իրենք ամեն ինչ անելու են, ամեն քայլերի դիմելու են՝ սյունեցուն խեղճացնելու համար»,- անդրադառնալով իշխանության կողմից Մեղրիի քաղաքապետի ձերբակալությանը, կարծիք հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ համոզմունք հայտնելով, որ տեղի ունեցողը վենդետա է։ «Բայց դա չի ստացվելու իրենց մոտ։ Էն տղերքը, ովքեր պաշտպանել են և պաշտպանելու են Սյունիքը, թույլ չեն տալու, և մենք ամբողջությամբ Սյունիքի կողքին ենք, որովհետև Սյունիքը մեր դարպասն է»,- ասաց Սաղաթելյանը։ Հարցին՝ հնարավո՞ր է չեղարկվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որովհետև մամուլում նման հրապարակումներ կան, ՀՅԴ-ական գործիչը պատասխանեց, որ հնարավոր է՝ տարբեր պատճառաբանություններով չեղարկվի․ «Մենք առաջին օրվանից ասել ենք, որ նրա որևէ հայտարարության վրա վստահ չենք, դրա համար, երբ որ կլինեն ընտրություններ, այն ժամանակ կխոսենք ձևաչափի մասին»,- ասաց Սաղաթելյանը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
