«Վտանգված է թշնամու վերահսկողության տակ անցած մոտ 2000 հուշարձան». ԱՀ ԿԳՄ նախարար
![]() 881 Երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ., 15:04 «Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, այն նենգափոխելու ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարում»,- այսօր «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովի ժամանակ, հայտարարեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։ Նախարարի խոսքով՝ վտանգված է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մոտ 2000-ի հասնող հուշարձանների ճակատագիրը: «Վտանգված է 13 վանական համալիրի, 122 եկեղեցու, 52 ամրոցի, 523 խաչքարի և 4 մատուռի ճակատագիր: 127 դպրոցական գրադարան՝ 617 հազար գրքով և 3 շրջանային գրադարան՝ 68 հազար 398 գրքային ֆոնդով մնացել է օկուպացված տարածքներում»,- ասաց Ղարախանյանը: «10 պետական և 2 մասնավոր թանգարան է մնացել օկուպացված տարածքներում՝ 20 000 նմուշով, որոնցից են Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան թանգարանը՝ 7 680 ցուցանմուշով և այլ թանգարաններ»,- հավելեց նախարարը: |

Մահացել է Նատալյա Կլիմովան
27213:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
728Երեկ, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
73724.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
47724.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
43024.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
44823.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
60321.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
99216.02.2026, 22:24
