Լավրովն առաջարկել է զրոյից սկսել ռուս-ամերիկյան հարաբերությունները
![]() 1028 Երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ., 21:44 Եթե ռուս-ամերիկյան հարաբերությունները կախված լինեին միայն Մոսկվայից, ապա ՌԴ-ը կձգտեր դրանց կարգավորմանը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով որ ռուսական կողմը Վաշինգթոնին առաջարկել է զրոյացնել դիվանագիտական կոնֆլիկտը, սակայն ինչպես Բարաք Օբամայի, այնպես էլ Ջո Բայդենի վարչակազմը շարունակում են նույն «թեքության վրա սահել»: «Եթե դա միայն մեզանից կախված լիներ, ամենայն հավանականությամբ, մենք կվերադառնայինք նորմալ հարաբերությունների և որպես առաջին ու ամենաակնհայտ ու ոչ բարդ քայլ՝ կզրոյացնեինք այն գործողությունները, որոնք իրականացվել են ռուս և ամերիկացի դիվանագետների աշխատանքի սահմանափակումների համար»,- ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ Բարաք Օբաման իր հեռանալուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ կալանքի տակ է վերցրել ռուսական ունեցվածքը՝ խախտելով Վիեննայի կոնվենցիան և վտարելով ռուս դիվանագետներին։ Նա նաև հիշեցրել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմին ևս չհաջողվեց իրադրությունը նորմալ հուն վերադարձնել: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
