«Գողանում են համարանիշները, թողնում են հեռախոսահամար, պահանջում արժեքի 50%-ը». Դավիթ Մկոյան

Մանթաշով գործարարների միության հիմնադիր անդամ Դավիթ Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև ազգս փորձում է ուշքի գալ արհավիրքներից, ի հայտ են գալիս գողության նոր կրեատիվ սխեմաներ։
Պարզվում է, ըստ օրենքի, եթե մեքենայի 2 պետ. համարանիշները կորցրեցիր, ապա չես կարող վերականգնել, ստիպված պետք է նորից գնես։
Կրեատիվ գողերը գողանում են համարանիշները, թողնում են telegram հեռախոսահամար։ Զանգում ես, գրում են փրկագինը՝ համարանիշներիդ արժեքի 50%-ը։ Վճարումը կատարվում է Bitcoin-ի միջոցով։ Ապրիլի 24-ին նման ձևով գողացան արդեն 3-րդ ծանոթիս համարները։ Լավ էին հաշվարկել՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը բոլորը Ծիծեռնակաբերդում կլինեն։
Օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակվում, որը կլուծի այդ հարցը և հնարավորություն կընձեռի 2 կորցրած համարների դեպքում վերականգնել համարները իսկ ԱԱԾ-ն ակտիվ որոնողական աշխատանքներ է տանում, որ բռնի հանցագործներին, կմտածեիք դուք։ Но нет!
Մեր իրականության մեջ Ոստիկանության տեսուչի անվրդով ձայնը ասաց՝ «բան չես կարա անես ախպերս, լուչշե վճարես էտ 80,000֏։ Գիշերը մասիվները լաաավ սրբել են»։
Կառաջարկեմ՝
1) դրսում մեքենա կայանելուց հանել գոնե 1 հատը, կամ
2) պատվիրել կեղծ համարներ, օրիգինալները պահել։
3) ՃՈ կայքում FAQ բաժնում ավելացնել, որ համարանիշների կորստի դեպքում իզուր տեղը չծանրաբեռնել թեժ գիծը, միևնույն է «լուչշե վճարեք»։
Հ.գ. իսկ ձեզ նման դեպք հանդիպե՞լ է»:

Կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
41423.06.2026, 23:24
«Պռոբկայա սարքում քաղաքում, հասկանում, որ Շտապօգնության մեքենաներն անօգուտ են, ու սարքում ա մոպեդ»․ Էրիկ Անթառանյան
37320.06.2026, 09:42
«Եկեք մի փոքր համբերատար լինենք»․ Արտյոմ Կարապետյան
39419.06.2026, 15:12
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
42516.06.2026, 22:48
Այլընտրանքային ուղեգծեր՝ Կիևյան կամուրջը շրջանցելու համար (լուսանկար)
45516.06.2026, 22:06
Ավտովթարի մասնակիցները պարտավոր կլինեն 15 րոպեում ազատել երթևեկելի հատվածը․ նոր նախագիծ
40016.06.2026, 17:18
Ավագ դպրոցում մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր
63504.06.2026, 20:36
Ռուսաստանը ոչնչացրել է Zeekr-ի պաշտոնական ավտոսրահը Կիևում
171402.06.2026, 18:34