Որ դաշտում է հայտնվել Ռուբեն Վարդանյանը․ «Հրապարակ»
![]() 1057 Չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ., 09:18 «Հրապարակ». թերթը գրում է․ «Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ անցած հինգշաբթի Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է գործարար Ռուբեն Վարդանյանին, թե ինչ են քննարկել, պարզ չէ։ Սակայն հանդիպման փաստն ինքնին ուշագրավ է։ Նոյեմբերի 9-ից հետո Վարդանյանը հանդես եկավ քննադատական ուղերձով, նա անուղղակի, բայց համաձայն էր գործարարներ Սամվել Կարապետյանի և Մոնարխի՝ Սերգեյ Համբարձումյանի դիրքորոշմանը, որոնք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իսկ հիմա կան լուրեր, որ չի պատրաստվում Նիկոլ Փաշինյանի դեմ բացահայտ դուրս գալ։ Ավելին, խոսվում է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին չի բացառվում, որ հայտարարությամբ հանդես գա՝ հաջակցություն «Երրորդ ուժի» ղեկավար Արտակ Թովմասյանի (Դվինի Արտակի)։ Ի դեպ, իշխանությունները լրջորեն աշխատում են երրորդ բևեռի ձեւավորման ուղղությամբ, որպեսզի իրենց և նախկիններին մերժող զանգվածը գնա իրենց ցանկալի ուղղությամբ, իսկ ընտրություններից հետո այդ ուժի հետ կմիանան և կառավարություն կձևավորեն։ Իսկ Դվինի Արտակի քաղաքական կարճատև գործունեությունը և հայտարարությունները տեղավորվում են այդ դերի շրջանակներում։ Նշենք, որ այլընտրանքային բևեռ դառնալու ծրագրեր շատերն ունեն, այդ թվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր ՀԱԿ-ով։ Երեկ տեղեկացանք, որ ՀԱԿ համագումարը մեկ շաբաթով հետաձգվել է, մայիսի 1-ի փոխարեն կանցկացնեն 7-ին։ Տեր-Պետրոսյանի ուժը հավասարապես կքննադատի և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
