«Ադրբեջանցիները խայտառակ վարք են դրսևորում ադրբեջանական բլոկպոստերն անցնելու ժամանակ». Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի Դադիվանք գնացող ուխտավորների թեման քննարկվեց ադրբեջանցիների՝ պայմանավորվածության խախտման համատեքստում, միանգամից ասեմ՝ ադրբեջանցիները նոյեմբերի 9-ից ի վեր, տարբեր բնույթի խայտառակ վարք են դրսևորում ադրբեջանական բլոկպոստերն անցնելու ժամանակ։
Ստուգումների անվան տակ, ինչ ուզում անում են։ Չկա սահմանված հստակ կանոնակարգ և այդ պայմաններում ադրբեջանցի զինծառայողները ոնց ուզում իրենց պահում են։ Այդ թվում՝ որոշում են, թե պահե՞ն ձեռք բերված պայմանավորվածությունը, թե՞ չէ։
Արցախի իշխանությունները պարտավոր են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ ճշտել, հասնել անհրաժեշտ կարգավորումների, հակառակ դեպքում, չեմ կարծում, թե մեր հայրենակիցների արժանապատվության, անվտանգության հաշվին իմաստ կա ցույց տալ, թե հայերի համար Դադիվանք գնալու արգելք չկա։ Ադրբեջանցիները գրեթե ամեն օր մեր տարածքը հատում և Շուշի են գնում-գալիս՝ առանց որևէ խոչընդոտի, իսկ մենք դեռ քննարկում ենք ուխտավորների Դադիվանք մուտք գործելու խնդիրների կամ, առհասարակ, Ադրբեջանի հետ կոմունիկացիաներ բացելու մասին»։

«Նվիրյալ բուժաշխատողները մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին իրենց հերոսական առաքելությունը»․ Տիգրան Աբրահամյան
7501:06
Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով
7000:42
«Չի կարելի ասել՝ «քանի որ այսօր հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է»»․ Տեր Հեթում քահանա
8000:30
«Ծննդաբերելու նպատակով զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել ԱՄՆ»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
12900:13
«Ծինփինն ու Թրամփն արդյո՞ք եկել են որևէ երկարաժամկետ համաձայնության»․ Հակոբ Բադալյան
78Երեկ, 23:36
«Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան
80Երեկ, 22:30
«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով
101Երեկ, 21:42
«Օրենքով գող» «Օշականցի Գևորիկը»՝ Գևորգ Մելիքյանը, 2 ամսով կալանավորվել է
92Երեկ, 20:42