«Ես դատախազության կայքի տեղը շատ լավ գիտեմ, պետք չէ ինձ հիշեցում անել»․ Թովմասյանը՝ Հովակիմյանին
![]() 321 Չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ., 13:08 Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, դիմելով իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանին, ասաց․ «Ուզում եմ իմանալ՝ արդյոք կա՞ քարոզարշավի խոչընդոտման, ընտրատեղամասերի առջև բռնության փորձերի և նմանատիպ դեպքերի թվային տվյալներ, և այս դրույթների ներառումն ու պատժի խստացումն ի՞նչ նպատակ է հետապնդում»։ Ի պատասխան՝ Վահագն Հովակիմյանն ասաց․ «Ուզում եմ հիշեցնել, որ բոլոր այդ վիճակագրությունները Գլխավոր դատախազության հաշվետվություններում միշտ կան։ Մեր խնդիրն է օրենսդրությունը բարելավել, որ բացասական երևույթները ընտրությունների ժամանակ չլինեն»։ Արձագանքելով իմքայլական պատգամավորին՝ Թագուհի Թովմասյանն ասաց․ «Ես դատախազության կայքի տեղը շատ լավ գիտեմ, պետք չէ ինձ հիշեցում անել»։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։ Քրեական օրենսգրքում փոփոխությամբ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ևս նախատեսել քրեական պատասխանատվություն: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
