Լրագրողները հայտնաբերել են Լուկաշենկոյի 4-րդ որդուն՝ զարգացման առանձնահատկություններով
![]() 1165 Հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ., 22:04 Nexta-ի լրագրողները պնդում են, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Իրինա Աբելսկայայից իր առաջին արտաամուսնական որդուն թաքցնում է զարգացման շեղումներով մարդկանց համար հատուկ հաստատությունում: Լուկաշենկոն նորածին որդու մասին նորություններ չի հաղորդել, քանի որ դա կարող էր անդառնալի վնաս հասցնել նրա քաղաքական կարիերային: Արդյունքում Բելառուսի նախագահը որոշում է կայացրել երեխային տեղափոխել մանկատուն, որտեղ նրան մասնագիտացված խնամք են ցուցաբերել: Ըստ լրագրողների, այս պահին Լուկաշենկոյի որդին 18 տարեկան է, և գտնվում է Մինսկի ծերերի և հաշմանդամների հոգեբուժական տուն-ինտերնատում: Լուկաշենկոն զարգացման շեղումների պատճառով տղային չի տվել իր ազգանունը, ուստի նա կրում է մոր օրիորդական ազգանունը և նրա անունը Մատվեյ Պոստոյալկո է: «Այս ամբողջ ընթացքում նրա համար միջոցներ չեն խնայել. Մատվեյն ունեցել է անձնական ուղեկցորդ, մանկավարժ, անհատական ուսումնական սենյակ, թանկարժեք զարգացնող խաղալիքներ, նրան այցելել են 2 «տատիկ», որոնք հսկել են դաստիարակչական գործընթացն ու տղային բերել անհրաժեշտ ամեն ինչ (սնունդ, խաղալիքներ)»,- գրում են լրագրողները: Ավելին, հետաքննողներն իբր պարզել են, որ 2-րդ հղիության մասին իմանալով Լուկաշենկոն «մինչև գիտակցության կորուստը» ծեծել է Աբելսկայային, քանի որ վախեցել է, որ այդ երեխան նույնպես կարող է զարգացման շեղումներ ունենալ: Nexta-ի տվյալներով՝ Լուկաշենկո կրտսերին երկար ժամանակ թաքցրել են, քանի դեռ չեն համոզվել, որ նա լիովին առողջ է և «չի վնասի նրա իմիջին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
