ԵՄ-ը կոչ է արել Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել հայ գերիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը

ԵՄ-ը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Եվրոպական միությունը ողջունում է հրադադարի ռեժիմի ամրապնդումը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև հրադադարի մասին ձեռք բերված համաձայնագրի, և այն դրական արդյունքները, որոնք առնչվում են մարդկային աճյունների վերադարձին և հակամարտության արդյունքում լրջորեն տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելուն:
Սակայն Եվրոմիությունը կրկին հայտարարում է, որ անհրաժեշտ են նոր ջանքեր 2 երկրների միջև վստահության ամրապնդման և կայուն խաղաղության հարցում առաջընթացի հասնելու համար: Սա ներառում է թշնամական և վիրավորական հռետորաբանությունից զերծ մնալը, բոլոր ռազմագերիների և ձերբակալված անձանց վերադարձի գործընթացի շուտափույթ ավարտը՝ անկախ նրանց ձերբակալման հանգամանքներից, ինչպես նաև համագործակցությունն այլ կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է ականազերծումը»:
ԵՄ-ն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Նախարարների խորհրդին ուղղված վերջին ծանուցմանը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված հակամարտությանն առնչվող միջանկյալ միջոցառումների հետ՝ հայտարարելով՝ «Դատարանի նախադեպային իրավունքով հստակ սահմանվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են հետևել միջանկյալ միջոցներին, և մենք կոչ ենք անում Ադրբեջանին տրամադրել դատարանի կողմից պահանջվող բացակայող տեղեկատվությունը»։

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
7703:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
7502:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
16200:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
195Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
187Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
121Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
223Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
115Երեկ, 16:24