Ուկրաինացի լրագրողը Զելենսկիին առաջարկել է Պուտինի հետ Ղրիմում հանդիպել
![]() 884 Հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ., 12:20 Լավ կլիներ, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղրիմում հանդիպեր, գրում է ուկրաինական depo.ua կայքը: Ինչպես կարծում է հոդվածի հեղինակը, այդ դեպքում Զելենսկին կարող էր հայտարարել, որ Ղրիմն Ուկրաինա է, և նրա վարկանիշը՝ չնայած սկանդալին, զգալիորեն ավելի բարձր կլիներ, քան Վիկտոր Մեդվեդչուկի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո: Ընդ որում՝ հեղինակը չի բացառում, որ Զելենսկին չի մեկնի ո՛չ Ղրիմ, ո՛չ Մոսկվա, այլ կփնտրի ինչ-որ չեզոք տարածք։ Զելենսկին սկզբում Պուտինին առաջարկել է հանդիպել «Դոնբասի ցանկացած կետում, որտեղ պատերազմ է ընթանում», իսկ հետո La Repubblica թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ նման հանդիպման համար լավագույն վայր կարող է լինել Վատիկանը: Ռուսաստանի նախագահն իր հերթին նշել է, որ Դոնբասի հակամարտության կարգավորման հարցում Կիևը նախևառաջ պետք է երկխոսություն վարի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարության, այնուհետև՝ Կրեմլի հետ: Ընդ որում՝ նա պատրաստակամություն է հայտնել Զելենսկիին ընդունել Մոսկվայում, եթե վերջինը ցանկանա քննարկել երկկողմ օրակարգը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
