Բախումներ Տաջիկստանի ու Ղրղզստանի սահմանին. կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել
![]() 1071 Հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ., 22:32 Ղրղզստանի և Տաջիկստանի արտգործնախարարները պայմանավորվել են կրակի լիակատար դադարեցման շուրջ: Ըստ հաղորդագրութան, կողմերը հրադադար կհաստատեն 20:00-ին (Երևանի ժամանակով՝ 22:00-ին): Երկու կողմերի զինվորականները կվերադառնան նախնական տեղակայման վայր: Առաջիկա ժամերին կկայանան նաև երկու երկրների ուժային ու իրավապահ կառույցների ղեկավարների մակարդակով հանդիպումներ տեղական ինքնակառավարման կառույցների ներկայացուցիչների մասակցությամբ: Կքննարկվեն իրավիճակի հետագա կայունացման շուրջ հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև սահմանային ծառայությունների տարածքային ստորաբաժանումների մասնակցությամբ իրավիճակը վերահսկելու շուրջ: Կազանում հանդիպել են նաև Ղրղզստանի վարչապետ Ուլուքբեկ Մարիպովն ու Տաջիկստանի կառավարության ղեկավար Կոխիր Ռասուլզադեն: Նրանք պատրաստակամություն են հայտնել կոնֆլիկտի շուտափույթ լուծման վերաբերյալ: Այսօր Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին շարունակվող փոխհրաձգության հետևանքով զոհվել էր Ղրղզստանի մեկ, վիրավորվել 31 քաղաքացի: Ղրղզստանի սահմանապահները հայտնել են, որ հատուկ նշանակության ջոկատները գրավել են Տաջիկստանի սահմանային «Խոջա Ալլո» կետը, քանի որ տաջիկական կողմը կրակ է բացել ղրղզական սահմանապահ կետի ուղղությամբ, որի հետևանքով դրանցից մեկը հրդեհվել է։ Նշվում է, որ Տաջիկստանի քաղաքացիները հրկիզել են ղրղզական սահմանամերձ գյուղերից մեկի մի քանի տներ, որտեղի բնակիչներն ավելի վաղ տարհանվել էին: Ըստ Բատկենի ադմինիստրատիվ կենտրոնի տվյալների, տարհանվել է 800-ից ավելի մարդ: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
