Սերժ Սարգսյանը Վանեցյանի հետ բոլոր դետալները քննարկել է․ ՀՀԿ-ի դեմքերը լծվում են ձայներ բերելու գործին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի հանրապետական կուսակցությունը երեկ ԳՄ ձևաչափով որոշեց մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություննոերին, թեև մեծուփոքր ՀՀԿ-ները բացառում էին Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում ընտրությունների գնալը։ Իսկ ինչպե՞ս է ընթացել ԳՄ դռնփակ նիստը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի գրեթե ողջ ընթացքում խոսել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ներկաները տպավորություն են ստացել, որ Սարգսյանն արդեն որոշում կայացրած է ներկայացել նիստին։ Սարգսյանն ասել է, որ իրենք «Հայրենիք» կուսակցության հետ են մասնակցելու կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին, նշել է, որ ինքն արդեն բոլոր դետալները քննարկել է ապագա դաշնակից կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ, ու պայմանավորվածություն ունեն, որ ՀՀԿ կարկառուն անդամները լինելու են դաշինքի ցուցակում: Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն, միայնակ ընտրությունների գնալով, սխալ կաներ, ճիշտ տարբերակը Վանեցյանին միանալն է:
Մենք տեղեկացանք նաև, որ ՀՀԿ-ի դեմքերն այսօրվանից լծվելու են ձայներ բերելու գործին։ Դրանց թվում են ՀՀԿ-ական նախկին պատգամավորները՝ Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադը), Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկը), Առաքել Մովսիսյանը (Շմայս) ու բոլոր նրանք, որոնք բոլոր ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ են բերել»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
5800:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
6500:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
68Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
91Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
67Երեկ, 22:54
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Անքորիջի պայմանավորվածություններին
126Երեկ, 22:19
«Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար»․ Տիգրան Աբրահամյան
73Երեկ, 21:54
«ՄԱԿ-ի քարտուղարությանը ներկայացված դիմումը Ադրբեջանում նվնվոցներ է առաջացրել»․ Նաիրի Հոխիկյան
92Երեկ, 21:30