«Սահմանային բնակիչների խաղաղ, բնականոն կյանքը խաթարված է ադրբեջանցի զինվորականների ներկայության պատճառով». Արման Թաթոյան
![]() 953 Ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ., 12:08 «Դեմարկացիայի և դելիմիտացիայի համար անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ»,- այսօր՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա ընդգծեց, որ նախապես պետք է մանրամասն գույքագրվեին գյուղացիների կարիքները, հնարավոր խնդիրները, հատուցումների հարցերը և այլն. «Միջազգային ուղեցույցերի համաձայն՝ սահմանների հետ կապված գործընթացի բանալի-հարցերից է հետևյալը՝ արդյոք ունե՞նք բնականոն կյանքի խաթարում սահմանային խաղաղ բնակչության շրջանում, թե՞ ոչ. մեր սահմանային բնակիչների խաղաղ, բնականոն կյանքն ամբողջովին խաթարված է ադրբեջանական զինվորականների ներկայության պատճառով: Օրինակ՝ ո՞ր մի միջազգային կազմակերպությունն ինձ կարող է ասել, թե դրական է այն, որ մեր երեխաների անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականներ են, կամ, օրինակ, եթե վերցնենք Շուռնուխ գյուղը, այնտեղ մի հատվածում ադրեբջանական զինվորականներ են, մի հատվածում՝ ռուսական, մի հատվածում՝ հայկական, իսկ կողքի տանը երեխաներ են խաղում: Ինձ որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, երեխայի շահերից բխո՞ւմ է այսքան միլիտարիզացված վիճակը, իհարկե՝ ոչ»,- հայտարարեց Արման Թաթոյանը: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
