Կազանից առաջ Նիկոլ Փաշինյանը հավաքել է թիմակիցներին ու խիստ խոսակցություն է ունեցել. «Ժողովուրդ»
![]() 924 Շաբաթ, 01 մայիսի, 2021 թ., 09:28 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով Կազան մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հավաք է կազմակերպել իր քաղաքական թիմի առանցքային դեմքերի հետ, որի ընթացքում քննարկել է հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների հետ կապված հարցեր: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը շատ կտրուկ է արձագանքել թիմակիցների ոգևորված պնդումներին, թե ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքացիների մոտ 60%-ն այս պահին հակված է քվեարկել իշխանությունների օգտին: Փաշինյանը հասկացնել է տվել, որ լավ տիրապետում է թվերին, սակայն դա չի նշանակում, որ պետք է ժամանակից շուտ ոգևորվել, քանզի իրենց դեմ աշխատում են լուրջ ֆինանսական ու մեդիա ռեսուրսներ տիրապետող թիմեր, ովքեր կարող են քարոզարշավի ընթացքում անակնկալներ մատուցել: Մեր աղբյուրները պատմում են, որ Փաշինյանն անսովոր կտրուկ ու խիստ է խոսել, դժգոհել է որոշ թիմակիցների աշխատանքից, ասել, որ մի մասը վախեցած է մոտենում գործին, մյուս մասը նվիրված է, բայց չի կարողանում խնդիր կատարել, մասնավորապես կենտրոնացել է որոշ մարզպետների աշխատանքի վրա, նշելով, որ 20 տարի ասֆալտի երես չտեսած համայնքներում լուրջ գործ է արվում, բայց դրանք լավ չեն ներկայացվում և այլն: Վերջում Փաշինյանը հասկացնել է տվել, որ ապագա կառավարության կազմի հիմքում լինելու են մարդիկ, ովքեր իսկապես կաշխատեն ու իրական արդյունքներ կգրանցեն»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
