«Հիշո՞ւմ եք՝ ինչպես էր իրական տականքը կոկորդով մեկ գոռում՝ «մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից». Ս. Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշո՞ւմ եք, թե ով առաջին անգամ հրապարակավ արտաբերեց «ղարաբաղյան կլան» արտահայտությունը... Հիշո՞ւմ եք «մոնղոլ-թաթարական լուծը թոթափելու» մասին հնչած կոչերը... Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր իրական տականքը կոկորդով մեկ գոռում «մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից...»: Այդ ամենը հենց այնպես չէր... Այդ ամենը հայությունը մասնատելու ճանապարհով Արցախը մոռանալու, իսկ ապա նաև՝ մեր համազգային ցանկությունները թաղելու նպատակ ուներ: Իսկ այդ նպատակին հասնելու համար հարկավոր էր սկսել այնտեղից, որտեղից սկսել էր մեր համազգային վերազարթոնքը... Հարկավոր էր դյուրահավատ զանգվածների զգացմունքների վրա խաղալով ոչնչացնել այն գաղափարը, որի վրա տարիներ շարունակ քար առ քար, ու նաև արյամբ, կառուցվել էր մեր ազգային արժանապատվությունը... Չգիտեմ, թե ինչպես է ապագան այս ամենն արդարացնելու, բայց որ այդ ամենից հետո միասնական ՀԱՅԸ մասնատվեց ու մենք սկսեցինք աստիճանաբար կորցնել մեր ազգային հավասարակշռությունը և գահավիժել դեպի նիկոլիզմի հատակ, դա այսօրվա իրողությունն է... Հիմա էլ հերթը սյունեցիներինն է, վաղը կլինի տավուշցիներինը, մյուս օրը՝ լոռեցիներինը... Ու այդպես՝ մեկը-մյուսին հաջորդելով, մենք կկորցնենք այն, հանուն որի դարերով պայքարել ու հասել ենք... Կկորցնենք, եթե վերջապես ազգովին չգիտակցենք, որ Արցախը Հայաստան է և վե՜րջ, բայց ոչ թե ստահակ նիկոլի ականջահաճո բարբաջանքով, այլ Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի իրական կատարածով...»:

«Թշնամու զինվորի պատմությունը փորձաքար է Հայաստանի համար»․ Արա Պողոսյան
2101:06
«Ո՞վ ստիպեց, միգուցե ձեր կամքո՞վ որոշեցիք մաքրել պատը՝ ընկած հերոսների նկարներից»․ Հռիփսիմե Առաքելյան
59Երեկ, 23:54
«Լուսանկարը ֆեյք է, ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին»․ Միքայել Մինասյան (լուսանկար)
68Երեկ, 22:36
«Եթե ադրբեջանցի ևս մեկ զինծառայող ներթափանցի Հայաստան, ամբողջ պատասխանատվությունը կրելու եք դուք»․ Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
79Երեկ, 22:12
«Երեք օր անցել է այդ հերոսությունից, ա՛յ տնաշեններ, սպասում էիք՝ ես գայի, նոր հոտընկայս ծափահարեի՞ք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
78Երեկ, 21:54
«Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց»․ Տիգրան Աթանեսյան
70Երեկ, 21:36
«Ճողոպրելուց խոսում է մի մարդ, ով քլունգն առած քանդում է մայր բուհը»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
69Երեկ, 21:24
«Ի՞նչ ենք զիջել մենք․ մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
72Երեկ, 21:06