«Հայրենիքը» հայտարարեց ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթացի մեկնարկի մասին
![]() 905 Շաբաթ, 01 մայիսի, 2021 թ., 12:20 2021 թվականի ապրիլի 30-ին կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի արտահերթ նիստը: Խորհրդի նիստի արդյունքում ընդունվել է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, դրա ձևաչափի վերաբերյալ որոշում, որը քիչ առաջ հրապարակեց կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը: «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած աշխարհաքաղաքական և ներքաղաքական մարտահրավերները, Հիմք ընդունելով այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող աղետաբեր և պարտվողական վարչախմբին րոպե առաջ հեռացնելու հրամայականը, Առաջնորդվելով հանուն հայրենիքի պայքարը համագործակցային մթնոլորտում կազմակերպելու վճռականությամբ և ազգային ուժերի հետ գործակցելու պատրաստականությամբ, Արձանագրելով, որ «Հայրենիք» կուսակցությունն իր անզիջում ու արմատական պայքարով ճանապարհ է բացել նաև գաղափարական և ազգային այլ ուժերի համար, Եվ վերջապես՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ սա պայքար է՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագայի՝ «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշեց՝ Մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը: Արձանագրելով, որ ճգնաժամային այս իրավիճակում աղետաբեր և պարտվողական վարչախմբի դեմ ազգային լայն համախմբումը կենսական անհրաժեշտություն է՝ համոզված ենք, որ ի դեմս այս դաշինքի՝ իրագործելու ենք մեր ազգի և ժողովրդի կամքն ու երազանքը»,- կուսակցության խորհրդի հայտարարությունն ընթերցեց Հակոբյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
