«Քաղաքապետարանը մի քանի անգամ դրժել է խոստումը՝ չեղարկելով Ջազի փառատոնի կազմակերպումը». Կամո Մովսեսյան
![]() 405 Շաբաթ, 01 մայիսի, 2021 թ., 15:04 Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը նշում է, որ Երևանի քաղաքապետարանն այս տարվա ընթացքում մի քանի անգամ խոստացել է ֆինանսավորել փառատոնի կազմակերպումը, բայց դրժել է խոստումը: Այդ մասին նա հայտնել է այսօր՝ հրավիրած մամուլի ասուլիս ընթացքում «Փետրվարի 15-ին, երբ առաջին անգամ դիմեցինք քաղաքապետարան, մեզ խոստացան, որ այն տեղի կունենա, բայց այլ ֆորմատով: Այսինքն՝ այդ օրը չի նշվի Կասկադում, ինչպես որ ավանդաբար նշվում է, այլ կկազմակերպենք թանգարաններում: Լծվեցինք գործի, պայմանավորվածություններ ձեռք բերեցինք թանգարանների հետ և այլն, սակայն, որոշ ժամանակ անց, ստացանք քաղաքապետարանի բանավոր հրահանգը, որ ոչ մի ֆորմատով այս տարի չի կարող միջոցառումը կայանալ: Հանդիպեցի քաղաքապետի օգնականի հետ, բացատրեցի, ներկայացրեցի, որ այս տարի հոբելյանական տարի է՝ 10-րդ-ը, որ ամբողջ աշխարհում այս օրը մեծ շուքով են նշում և սխալ կլինի, որ Երևանը չնշի: Հետաքրքրվեցի, թե որն է դրա պատճառը: Թվում է՝ հասկացան, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե չնշենք այդ օրը. դա ոչ միայն վնաս կհասցնի Երևան քաղաքի վարկանիշին, այլն նաև՝ Հայաստանին... Ասացին՝ լավ, կազմակերպում ենք, բայց դարձյալ այլ ֆորմատով՝ Սիրահարների այգում՝ նշելով, որ այդ միջոցառման կազմակերպման համար կտրամադրեն 15 միլիոն դրամ»,- լրագրողների հետ հանդիպանը ներկայացնելով Ջազի փառատոնի չեղարկման հետ կապված խնդիրը, մանրամասնել է Կ. Մովսեսյանը: Վերջինի խոսքով, մինչև միջոցառման չեղարկումը, երբ քաղաքապետարանը խոստացել էր աջակցել և ֆինանսավորել, իրենք մեծ աշխատանքներ են տարել այդ ուղղությամբ, մասնագետներ հրավիրել, սակայն, անհասկանալի պատճառներով, մոտավորապես 2 շաբաթ առաջ, ստացել են բանավոր մերժում՝ կապված ինչ-ինչ պատճառների հետ: |

Մահացել է Նատալյա Կլիմովան
27213:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
728Երեկ, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
73724.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
47724.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
43024.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
44823.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
60321.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
99216.02.2026, 22:24
