ԱՄՆ սենատորները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ են ներկայացրել

ԱՄՆ դեմոկրատ սենատորներն ապրիլի 30-ին օրինագիծ են ներկայացրել, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե այդ երկիրը խախտի մարդու իրավունքները: Այս մասին հայտնել է նախաձեռնության հեղինակներից Էդվարդ Մարկի մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը:
19-էջանոց օրինագիծը կուղղվի Թուրքիայի կառավարության այն պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են քաղբանտարկյալներին և խղճի բանտարկյալներին կալանքի տակ պահելու, լրագրողների՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալության, սոցցանցերի միջոցով խոսքի ազատության սահմանափակման և մարդու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքների այլ կոպիտ խախտումների համար:
Սենատորներ Ռոն Ուայդենն ու Ջեֆ Մերկլին կոչ են արել Անկարային քայլեր ձեռնարկել լրագրողների համար վտանգավոր մթնոլորտի վերացման, համացանցում խոսքի ազատությունը ճնշելու դեմ:
Եթե Անկարան համապատասխան միջոցներ չձեռնարկի, ապա ԱՄՆ նախագահը, համաձայն նախագծի, պատժամիջոցներ կսահմանի: Բացի այդ, ֆինանսների նախարարությունը առանցքային ֆինանսական ինստիտուտներին հրահանգ կուղարկի՝ հրաժարվելու գրանտներ կամ վարկեր տրամադրելուց թուրքական կառավարությանը:

«Հայրենիքը մարդկանց պետք է միայն անձնական շահի համար». Նաիրի Հոխիկյան
2321:54
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է ընթանում
4821:43
Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել (լուսանկար)
5521:30
«Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5421:12
«Կարմիր Խաչ»-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել Մերձավոր Արևելքում լարվածության սրումը
8020:54
«Փաշինյանը դեռ վերահսկում է իշխանությունը, բայց այլևս չի վերահսկում քաղաքականությունը». Վլադիմիր Մարտիրոսյան
6520:42
Հուսիթները հայտարարել են, որ Կարմիր ծովում համաշխարհային նավագնացության համար սպառնալիք չկա
9719:37
Աննա Գրիգորյանն ու Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին
8119:06