Թուրքիան ամենաշատ թվով բանտարկված մտավորականներ ունեցող երկրների եռյակում է
![]() 282 Երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ., 20:04 Թուրքիան ամենաշատ մտավորականների անազատության մեջ պահող 3 երկրներից մեկն է աշխարհում: Այս մասին հայտնի է դարձել գրողների միջազգային ՊԷՆ (PEN) ընկերակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հրապարակած «Գրելու ազատություն 2020» զեկույցից: Ըստ հրապարակված տվյալների՝ առաջին տեղում Չինաստանն է, որտեղ այժմ բանտարկված է 81 մտավորական, հաջորդը Սաուդյան Արաբիան է՝ 32 բանտարկված մտավորականով: Իսկ երրորդ տեղում հայտնված Թուրքիայում բանտարկված է 25 մտավորական: Հնգյակի նախավերջին և վերջին տեղերում հայտնվել են Իրանն ու Բելառուսը՝ համապատասխանաբար 19 և 18 բանտարկված մտավորականներով:
Միևնույն ժամանակ «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» (IFJ) հրապարակած զեկույցից երևում է, որ 2021-ի մարտի դրությամբ Թուրքիան շարունակում է ամենաշատ բանտարկաված լրագրողներ ունեցող երկիրը մնալ աշխարհում: Այս առումով պատկերն այսպիսինն է՝ Թուրքիա (67 լրագրող), Չինաստան (23 լրագրող) և Եգիպտոս (20 լրագրող): Ազատազրկումների վերաբերյալ Եվրախորհրդի 2020-ի զեկույցում նշվել է, որ խորհրդի 47 երկրների շարքում Թուրքիան 1-ին տեղն է զբաղեցնում ամեն 100 հազար բնակչի հաշվով առկա բանտարկյալների թվով: |

Մովսես Շարբաթյանի տնային կալանքը վերացվեց (տեսանյութ)
5715:42
«Չսպառնաս մեր Եկեղեցու հոգևորականին». Մարինե Ֆարմանյան
6715:36
Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն (տեսանյութ)
8015:24
«Կարգավորվում եմ». Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց ԲԿ-ից (տեսանյութ)
8615:12
«Սալիկապատման նպատակով հատկացված գումարը մսխվել է»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
8214:48
«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան
9714:42
Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
8914:30
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9413:54
